Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստն է ընթանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատարանում շարունակել է եզրափակիչ ելույթը՝  ներկայացնելով մեղադրանքի կողմի պնդումներին իր հակափաստարկները։

Նա նաև հայտարարել է, որ համաձայն չէ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։ Մանուկյանը նշել է, որ ինքը ներկա չի եղել «Անվտանգության խորհրդի նիստերին՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ. իր ծառայողական պարտականությունները թույլ չեն տվել դա անել»։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ համաձայն չէ մեղադրողների կողմից պետական ​​մեղադրանքը հիմնավորող փաստարկների հետ։ Իր եզրափակիչ խոսքում նա ասել է, որ ինքն ու իր երկու եղբայրները դպրոց են հաճախել Ղարաբաղում, և որ նրանք որևէ խնդիր չեն ունեցել հայալեզու կրթություն ստանալու հարցում։

Նա նաև նշել է, որ իրենց և ադրբեջանցիների միջև որևէ խնդիր չի եղել՝ հավելելով. «Մենք մասնակցել ենք միմյանց միջոցառումներին»։

Հարությունյանը, իբր, Բաքվի դատարանում նաև ասել է, որ «ներկայացվել են ռազմական հանցագործություններ, որոնց մեծ մասի մասին առաջին անգամ է իմանում»։

«Ես բավականին լավ տեղեկացված մարդ եմ։ Բայց այստեղ եմ իմացել Քելբաջարի թունելում տեղի ունեցած միջադեպի մասին։ Ես նաև այստեղ եմ իմացել Բեյլիք Բաղիում (նույնպես Քելբաջարում) տեղի ունեցած միջադեպի մասին։ Սրանք, անշուշտ, ռազմական հանցագործություններ են, և դրանք ունեն իրենց մեղավորները։ Եթե կատարողները չպատժվեն այս աշխարհում, նրանք կպատժվեն իրենց գործողությունների համար այն աշխարհում»,- ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հայտարարել է նա։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի