Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 

Լուրեր

11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսում անդրադարձել է Կուպյանսկում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լուսանկարի մասին հարցին՝ այն անվանելով կեղծ։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ միջոցառումը վարող Պավել Զարուբինը նշել է, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սելֆի է հրապարակել Կուպյանսկից, բայց շատերը, նրա պնդմամբ, հայտնել են, որ լուսանկարը կեղծ է։ Զարուբինը խնդրել է Պուտինին մեկնաբանել իրավիճակը։

«Նա արտիստ է, այն էլ՝ տաղանդավոր, սա ասում եմ առանց հեգնանքի»,- պատասխանել է Պուտինը։

Նա նշել է, թե սյունը հիմա «բոլորովին այլ տեսք ունի» և գտնվում է քաղաքից մեկ կիլոմետր հեռավորության վրա։

«Ինչո՞ւ կանգնել շեմին։ Մտեք տուն, եթե Կուպյանսկը ձեր վերահսկողության տակ է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Կուպյանսկի երկինքը լի է ուկրաինական և ռուսական անօդաչու թռչող սարքերով։

Մեկնաբանելով «բեմադրված դեպքերը»՝ Պուտինն ասել է, որ «հակառակորդը փորձում է ցանկացած գնով վերադարձնել կորցրածը»։ Սակայն խնդիրը, ըստ նրա, այն է, որ Ուկրաինան կորցրել է իր ռազմավարական պաշարները։

«Սա պետք է խրախուսի Կիևի ռեժիմին՝ լուծել բոլոր վիճելի հարցերը և խաղաղ ճանապարհով ավարտել այս հակամարտությունը»,- ասել է ՌԴ նախագահը։

BBC-ն նշում է, որ հենց սկզբում Վլադիմիր Պուտինը ներկայացրել է առաջնագծի զեկույց, որը նման է պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի կողմից երկու օր առաջ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում իրեն ներկայացված զեկույցին։ Պուտինն ասել  է, որ Սևերսկ քաղաքն արդեն գրավված է, և որ ռուսական բանակն առաջ է շարժվում դեպի արևմուտք։ Նա նաև ասել է, որ Կուպյանսկ քաղաքը նույնպես գրավված է և լիովին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Միևնույն ժամանակ, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվում են։ Նշվում է, որ Սևերսկն իսկապես գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Կուպյանսկն ավելի բարդ իրավիճակ է ստեղծում. քաղաքում մարտերը շարունակվում են, և որոշ ռուսական զորքեր շրջապատված են։ Ավելին, ըստ Պուտինի՝ ռուսական զորքերն արդեն գրավել են Գուլյայպոլե քաղաքի 50%-ը, ինչը նույնպես չի հաստատվում տեղից ստացված հաղորդագրություններով. տարբեր աղբյուրներ նշում են, որ քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։

Վոլչանսկ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին տեղեկատվությունը, որտեղ մարտերը դեռևս շարունակվում են, նույնպես իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Կուպյանսկ, որի գրավման մասին նոյեմբերի վերջին զեկուցվել էր Պուտինին։ Այնուհետ դեկտեմբերի 17-ին ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը կրկին հայտնել էր Կուպյանսկի գրավման մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի