ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտնել է Կուպյանսկի գրավման մասին: Սա Ռուսաստանի իշխանությունների կողմից նոյեմբերի վերջից ի վեր երկրորդ նմանատիպ հայտարարությունն է: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ էր հրապարակել քաղաքից, գրում է The Insider-ը։

««Արևմուտք» խմբավորումը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Կուպյանսկ քաղաքը, որը հակառակորդը  անհաջող փորձում է վերադարձնել։ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման ուղիներն անցնում են դրանով։ Սա կընդլայնի Խարկովի մարզի անվտանգության գոտիները և կնվազեցնի ԼԺՀ հյուսիսային շրջաններում թշնամու հրետակոծության սպառնալիքը»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Բելոուսովը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս վերացնում են քաղաքից արևելք գտնվող «Օսկոլ գետի ձախ ափին շրջապատված խմբավորումը»։

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն առաջին անգամ Կուպյանսկի գրավման մասին հայտնել է նոյեմբերի 20-ին։ Սակայն դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որը նկարահանվել է Կուպյանսկի մուտքի մոտ։

Ռուսական բանակի կողմից քաղաքի «գրավման» ժամանակագրությունը.

Նոյեմբերի 20 — Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցում է Կուպյանսկի գրավման մասին։
Նոյեմբերի 27 — Պուտինը հայտարարում է, որ «Կուպյանսկում հակառակորդի խմբավորումը լիովին վերացված է, քաղաքն ամբողջությամբ մեր ձեռքում է»։
Դեկտեմբերի 2 — Պուտինը օտարերկրյա լրագրողներին հրավիրում է «գրավված քաղաք»։
Դեկտեմբերի 12 — Վլադիմիր Զելենսկին ժամանում է Կուպյանսկ։
Դեկտեմբերի 17 — Պաշտպանության նախարարը հայտարարում է քաղաքի գրավման մասին։

Ի՞նչ էլ ասել Բելոուսովը։

Ռուսական բանակի 2025 թվականի զորակոչի պլանը «գերազանցվել է». գրեթե 410,000 քաղաքացի կամավոր կերպով զորակոչվել է պայմանագրային զինվորական ծառայության։

«Հյուսիս» զորքերի խումբը ընդլայնում է իր «անվտանգության գոտին» Խարկովի և Սումիի մարզերում. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզեր ներխուժման սպառնալիքը «նվազել է»։

Ռուսական բանակը մարտնչում է Կոնստանտինովկա քաղաքի համար, որի գրավումը թույլ կտա մուտք գործել Կրամատորսկ և Սլավյանսկ. «Այս գծի գրավումը թույլ կտա կարճ ժամանակում ավարտել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը»։

Եվրոպայի և Ուկրաինայի քաղաքականությունը «իրական նախադրյալներ» է ստեղծում 2026 թվականին ռազմական գործողությունների շարունակության համար։

Ռուսաստանը «հստակ տեսնում է» Եվրոպայի և Կիևի փորձերը խուսափելու ուկրաինական հակամարտության լուծումից.

«Խոսքը վերաբերում է հակամարտությունը երկարաձգելուն՝ մեր երկիրը հնարավորինս թուլացնելու հույսով»։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրը հաջորդ տարվա համար «հարձակման ներկայիս թափը պահպանելը և մեծացնելն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի