Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հյատնում են, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում:

Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերն են՝

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող՝ 2,32 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամաս թիվ 31, 0,5 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 9 միլիոն 388 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 30-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

  • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի 59 հասցեում գտնվող՝ 2,79 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 162 միլիոն 189 հազար դրամ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

  • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի 59/11 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիարդ 670 միլիոն դրամ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 միլիոն 592 հազար դրամ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

  • Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 3 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

  • Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ֆ. Նանսենի փողոցում գտնվող՝ 6 հա մակերեսով հողամաս: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմավիր քաղաքի Նանսենի 45 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Անդրադառնալով Դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձվել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։