Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
Քաղաքականություն
17.12.2025 | 18:50
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դեկտեմբերի 17-ին որպես զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշ՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դրոշը տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Մինասյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
