Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է

Լուրեր

30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի դատախազությունը շարունակում է ուսումնասիրել մայրաքաղաքում անօրինական գործող բենզալցակայանների խնդիրը։

Դեռևս այս տարվա փետրվարին Factor TV-ի «Վտանգավոր և անօրինական. Երևանում 63 բենզալցակայան գործում է առանց թույլտվության․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ» հրապարակման հիման վրա Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններին հանձնարարվել էր իրականացնել ուսումնասիրություն՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների իրացման շրջանակներում։

Factor TV-ն Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ ուսումնասիրությունն ավարտվե՞լ է, ի՞նչ է պարզվել, անօրինական գործող բենզալցակայանների սեփականատերերը ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անօրինական գործող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ, ո՞ր պետական պաշտոնյաները և ինչպիսի՞ պատասխանատվության են ենթարկվել մայրաքաղաքում անօրինական գործունեություն թույլ տալու համար։

«Ուսումնասիրությունը շարունակվում է։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- պատասխանել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Factor TV-ն հետաքննել և պարզել էր, որ Երևանում 63 բենզալցակայան չունի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն, բայց վաճառում է։ Նաև ներկայացրել էր, թե ովքեր են իրավապահների աչքի առաջ օրենք խախտող այդ ընկերությունների սեփականատերերը։ 

 

Գայանե Խաչատրյան