Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն

Լուրեր

30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն (ՊԱԾ): Հասանլին այս մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանլին գրել է, որ «Ենի Մուսավաթ» թերթը իր դեմ զրպարտչական նյութեր է հրապարակել: Նա կարծում է, որ ներկայանալու պահանջը կապված է այդ հրապարակման հետ, որոնցում իր անունը հիշատակվում է հետախուզման մեջ գտնվող նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի գործի համատեքստում:

«Այսօր ժամը 15:00-ին ինձ կրկին կանչեցին Պետական ​​անվտանգության ծառայություն։ Կարծում եմ՝ սա կապված է դեկտեմբերի 1-ին Ռաուֆ Արիֆօղլուի խմբագրած թերթում հրապարակված զրպարտչական հոդվածի հետ, որտեղ ենթադրվում էր իմ կապերը Աբաս Աբասովի հետ։ Այս կեղծիքն առաջին անգամ հայտնվեց 2013 թվականի նոյեմբերին, երբ ես 18 հայտնի գիտնականների հետ միասին, արժանացա Թուրքական պատմական ընկերության պատվավոր անդամի կոչման, և ես արդեն արձագանքել էի դրան։ Այժմ Ռաուֆ Արիֆօղլուն կրկին բարձրացրել է այս հարցը», – գրել է Հասանլին՝ հավելելով. «Ես հայտարարում եմ, որ ո՛չ Ադրբեջանում իմ աշխատանքի, ո՛չ Ռուսաստանում իմ բնակության և ո՛չ էլ Թուրքիայում իմ գտնվելու ընթացքում ես որևէ կապ կամ հանդիպում չեմ ունեցել Աբաս Աբասովի հետ»։

Ջամիլ Հասանլին նոյեմբերի 30-ին կանչվել էր Պետական ​​անվտանգության ծառայություն։ Վկայի կարգավիճակով ցուցմունք տալուց հետո նա ազատ էր արձակվել։

Ռամիզ Մեհդիևի գործի շրջանակներում այս տարվա դեկտեմբերի 1-ին ձերբակալության որոշում է կայացվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի նկատմամբ։

Ազգային խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին ձերբակալվել է Թուրքիայում, և որոշում է կայացվել նրան Ադրբեջան արտաքսելու վերաբերյալ։

Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները ներկայիս իրադարձությունները կապում են Պետական ​​անվտանգության ծառայության կողմից նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ քննվող քրեական գործի հետ։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ այս գործով Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի