Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Լուրեր

01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Հաղորդվում է, որ նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը՝ անդրադարձ է կատարվել  ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը:

Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության  մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով:

Հաջորդիվ՝ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների և միասնական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մանրամասներ են ներկայացվել նաև մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված զեկույցների և իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը՝ հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով: