Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
Քաղաքականություն
15.12.2025 | 20:12
Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործով դատավարությունը․ նա մեղադրվում է «ահաբեկչության և այլ առանձնակի ծանր հանցագործությունների մեջ», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստը նախագահում է դատավոր Նաթիգ Ալիևը։ Նշվում է, որ Ավանեսյանը դատարանում ցուցմունք է տալիս ադրբեջաներենով։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:
Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի