Ադրբեջանի դատարանը Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին կալանավորել է, իբր, զինված հարձակման գործով․ սկսվում է գործի դատաքննությունը

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանակերտի քաղաքային դատարանը խափանման միջոց կալանք է ընտրել տեղի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի նկատմամբ, որը մեղադրվում է, իբր, մի քանի ծանր հանցագործությունների մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան՝ դատաքննության համար:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ Ստեփանակերտում հրազենի և զինամթերքի օգտագործմամբ ահաբեկչական հարձակման, որի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, ինչպես նաև երկուսից ավելի ոստիկանների սպանության փորձի վերաբերյալ՝ կապված ահաբեկչական գործունեության և այլ հանգամանքների հետ։ Նախաքննությունն ավարտվել է։

Քննչական միջոցառումներով հիմնավոր կասկած է առաջացել, թե, իբր, 1967 թվականին ծնված Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանը կատարել է մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ավանեսյանը հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու, պայթյուններով, սպանություններով և այլ սոցիալապես վտանգավոր հետևանքներով ուղեկցվող ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված կանխամտածված սպանության հանցագործություններ կատարելու նպատակով ստացել և Խանքենդի քաղաքում (Ադրբեջանն այսպես է կոչում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը) երկար ժամանակ պահել է հրազեն՝ ԱԿՄՍ ինքնաձիգ՝ իր բաղադրիչներով, ինչպես նաև մեծ քանակությամբ ձեռքի նռնակներ, որոնք մնացել են քաղաքում մինչև 2023 թվականի սեպտեմբերը գործող անօրինական զինված խմբավորումներից»։

Նշվում է, թե սեպտեմբերի 14-ին ժամը 7:00-ի սահմաններում նա առանց բացատրության լքել է սոցիալական կացարանը, վերցրել թաքցրած զենքերն ու զինամթերքը և պատրաստել դրանք մարտական ​​գործողությունների համար: Այնուհետև, մոտավորապես ժամը 9:00-ին, նա մտել է չբնակեցված շենք, դիրքավորվել և սպասել է ոստիկանության աշխատակիցների մոտենալուն: Տեսնելով իրեն գտնելու փորձ կատարող ոստիկանների աճող թիվը՝ նա եզրակացրել է, որ ստեղծվել են պայմաններ, իբր, նախապես ծրագրած ահաբեկչական հարձակման և մեծ թվով պետական ​​պաշտոնյաների սպանության համար: Այնուհետև նա ավտոմատ հրազենից անկանոն կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել է ձեռքի նռնակներ:

Արդյունքում երեք ոստիկաններ, իբր, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, սակայն տարհանման և անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերման շնորհիվ նրանք փրկվել են:

Կարեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 29,120.2.3, 29,120.2.4, 29,120.2.7, 29,120.2.11 (երկու կամ ավելի անձանց նկատմամբ ընդհանուր վտանգավոր եղանակով կանխամտածված սպանության փորձ՝ կապված ահաբեկչության հետ, կանխամտածված սպանության փորձ), 214.2.3 (ահաբեկչական ակտի կատարում՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ), 228.1 (հրազենի, դրա բաղադրիչների և զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում և տեղափոխում) և 315 (կառավարության պաշտոնյային դիմադրում և բռնության կիրառում) հոդվածներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն նաև Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ կադրեր էր հրապարակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի