Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

«Նոա»-«Լեգիա» 2-1 ֆուտբոլային հաղթականից հետո Վերնիսաժում տեղի ունեցած անկարգություններից հետո ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել երևանյան ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 5-ը ՌԴ քաղաքացիներ են։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը.

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Կատարվում է նախաքննություն»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ 

Ուշագրավ է, որ լեհական przegladsportowy.onet.pl լրատվամիջոցը պնդում է, որ Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա Վարշավա» խաղից հետո Հայաստանում ակումբի երկրպագուների ձերբակալությունը որևէ կապ չունի տեղի «Նոա» ակումբի երկրպագուների հետ բախումների հետ.

«Լեհերը ոչ մի անկարգություն չեն սկսել․ նրանք պարզապես հարձակման են ենթարկվել։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, հինգշաբթի երեկոյան լեհերի վրա «որս» էր կազմակերպել Ռուսաստանից ժամանած, կազմակերպված պսևդո-երկրպագուների խումբ»,- գրել էր կայքը։

Դեպքի վայրում գտնվող Legia.net կայքի գլխավոր խմբագիր Մարչին Շիմչիկը ևս անդրադարձ էր կատարել միջադեպին.

«Հայերը մեր նկատմամբ շատ բարեհամբույր էին տրամադրված։ Նրանք կենտրոնացած էին իրենց վրա, իրենց աջակցման վրա, իսկ քաղաքում շատ ջերմ էին վերաբերվում լեհերին։ Երեկոյան՝ արդեն խաղից հետո, ռուսական խմբերը քաղաքում լեհերին էին փնտրում։ Նույնիսկ մի դեպք եղավ, որ նստած էինք սրճարանում, ու նրանք ներս մտան։ Բայց երբ հասկացան, որ միայն լրագրողներ ենք, ասացին, թե երկրպագուներ են փնտրում, ոչ թե լրագրողներ։ Նրանք խմբերով շրջում էին քաղաքով ու փնտրում։ Վերջում մեր երկրպագուներին հանդիպեցին Հանրապետության հրապարակում։ Այդ ժամանակ հավաքվեցին ու հարձակվեցին»,- պատմել է Շիմչիկը։

Legia.net-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ հայկական ոստիկանությունը արագ և արդյունավետ է արձագանքել։ Տեղացի երկրպագուները նույնիսկ օգնել են լեհերին․ «Այն, ինչ կարելի էր լսել, հարձակվողները «Զենիթ»-ի խուլիգաններն էին։ Նրանք կրում էին ակումբի գույները, ունեին դաջվածքներ, իսկ որոշները՝ նաև զինված էին»։

Przeglad sportowy-ի փոխանցմամբ՝ հայկական ոստիկանության կողմից ձերբակալված «Լեգիայի» երկրպագուների մեծ մասը արդեն ազատ է արձակվել։ Ձերբակալվել են նաև մի քանի ռուսներ։

Ռոզա Վարդանյան