10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիդնեյի հայտնի Բոնդի-Բիչ լողափում, հրեական Հանուկա տոնը նշելու ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը՝ նշելով, որ կրակ բացած երկու կասկածյալները վնասազերծվել են, փոխանցում է Euronews-ը։

«Հաստատվել է 10 մարդու մահը, այդ թվում՝ մեկ տղամարդու, որը, ըստ նախնական տվյալների, եղել է հրաձիգներից մեկը։ Երկրորդ ենթադրյալ հրաձիգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Այս պահին հաղորդվում է ևս 11 վիրավորի մասին, որոնցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են։

Տեղական ժամանակով 19:30-ին Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը X սոցիալական հարթակում հրապարակել է նախազգուշացում՝ կոչ անելով քաղաքացիներին զգուշավոր լինել, ապաստանել և խուսափել Բոնդի լողափ այցելելուց։

X սոցիալական ցանցում և այլ հարթակներում տարածվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդկանց բազմությունը խուճապահար փախչում, իսկ ֆոնին լսվում են բազմաթիվ կրակոցների և ոստիկանության ազդանշանների ձայները։ Ականատեսների խոսքով՝ նրանք լսել են մոտ 50 կրակոց։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ տեղի ունեցածը հարձակում է եղել հրեական համայնքի դեմ։

«Այս հենց պահին մեր քույրերն ու եղբայրները Սիդնեյում, Ավստրալիայում, ենթարկվել են նողկալի ահաբեկիչների հարձակմանը՝ հրեաների դեմ իրականացված դաժան գործողության ընթացքում, երբ նրանք հավաքվել էին Բոնդի լողափում՝ Հանուկայի առաջին մոմը վառելու համար»,-Հերցոգի խոսքերն է մեջբերում նրա աշխատակազմը։

Բոնդի-Բիչ լողափը Սիդնեյում Ավստրալիայի ամենահայտնի լողափն է, որը գրավում է մեծ թվով սերֆերների, լողորդների և զբոսաշրջիկների։