ԱԺ հանձնաժողովները կմասնակցեն կառավարության կազմավորմանը․ ի՞նչ փոփոխություններ են նախանշվում Սահմանադրությունում

Լուրեր

30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովները իրավունք և իրավական հնարավորություն ունենան մասնակցելու կառավարության կազմավորմանը։ Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի դեկտեմբերի 12-ի նիստին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Խորհուրդը նիստի ընթացքում քննարկել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, զինված ուժերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև քննարկել և քվեարկել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը:

«Բայց բաց հարց էր մնացել ժամկետների հետ կապված խնդիրը, որովհետև այնպես էր ստացվում, որ Ազգային ժողովի հանձնաժողովի ձևավորման ժամկետի հետ կապված կարող է չհամապատասխանեին կարգավորումները կառավարության ձևավորման ժամկետին։ Հիմա նախատեսել ենք, որ կառավարությունը պետք է կազմավորվի մեկամսյա ժամկետում, ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտն ենք ներմուծել Սահմանադրություն, որպեսզի առաջին կազմի ներկայացուցիչների վերաբերյալ ևս եզրակացություն տալու հնարավորություն ունենան գլխադասային հանձնաժողովի անդամները, թե որ նախարարին, որ գլխադասային հանձնաժողովը պետք է, այսպես ասած, քննի և կարծիք տա, դա կսահմանվի ԱԺ կանոնակարգ օրենքով, այսինքն, Սահմանադրությամբ այս առումով խնդիր չունենք լուծելու»,-նշել է նախարարը։