Վերաքննիչ դատարանը ևս անվավեր է ճանաչել կարմիր գծերում կայանման վճարի թանկացման որոշումը․ այն կբողոքարկվի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ վարչական դատարանը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ, որոշում է կայացրել կարմիր գծերում կայանման վճարի թանկացումն անվավեր ճանաչելու գործով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էր դիմել դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24․12․2024 թվականի թիվ 265-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները դրանք ուժի մեջ մտնելու պահից:

Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել վարչական դատարանի որոշումը․ ըստ այդ որոշման` 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ճանաչվել են անվավեր:

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Մայր Հայաստան խմբակցության այն պահանջը, որ վիճարկվող դրույթներն անվավեր ճանաչվեն ուժի մեջ մտնելու պահից։ Այսինքն՝ դրանք անվավեր են ճանաչվել ոչ թե հետադարձ ուժով, այլ որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից։

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված է, որ Երևան քաղաքի ավագանուն ենթակա է վերադարձման վերաքննիչ բողոքի համար 60.000 ՀՀ դրամի չափով ավելի վճարված պետական տուրքի գումարը, այսինքն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելիս «Մայր Հայաստանը» վճարել է ավելին, քան սահմանված է օրենքով։

Դատարանի այս որոշումն օրինական ուժի մեջ կմտնի դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս հետո․ Երևանի քաղաքապետարանն այդ ընթացքում կարող է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ որոշման դեմ բողոք ներկայացնելու են։ Պատասխանող կողմը որոշումն ընդունողն է, այսինքն՝ Երևանի ավագանին։

Այս գործով «Մայր Հայաստանի» շահերի ներկայացուցիչ, Սահմանադրական և վարչական իրավունքների մասնագետ  Վահե Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ վարչական դատարանի որոշումը ակտի կատարումը հետաձգելու համար, ինչպես արել են նախորդիվ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարից ավագանու որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինն աճեց 13 անգամ՝ տարեկան 12,000 դրամի փոխարեն դառնալով 160,000 դրամ։

«Ա» գոտին ներառում է մայրաքաղաքի կենտրոնը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Այդ հատվածներում մեքենա կայանելը յուրաքանչյուր 1 ժամվա համար արժի 300, 1 օրվա համար՝ 2,000, մեկ շաբաթվա համար՝ 5,000, մեկ ամսվա համար՝ 18,000 և մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։

«Բ» գոտին ներառում է կենտրոնից դուրս հատվածը՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200, 1 օրվա համար 1,000, 1 շաբաթվա համար՝ 2,000, մեկ ամսվա համար՝ 4,000 և մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։

Արփի Հակոբյան