Քննարկվել են Սյունիքի մարզի զբոսաշրջային ծրագրերը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի հետ, ծանոթացել է Սյունիքի զբոսաշրջային ներուժին ու ներդրումային ծրագրերին: Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:

Աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Խնձորեսկ, ծանոթացել պատմական հուշարձանի արդի վիճակին, քննարկել բարեկարգմանը և զբոսաշրջային հեռանկարներին առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելուն վերաբերող հարցեր, մասնավոր հատվածին ցուցաբերվող պետական աջակցության հնարավոր եղանակները։

Սուրեն Կարայանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է նաև «Գորիս» հյուրանոց: Նախարարը ներդրողի հետ քննարկել է շինարարական աշխատանքների ընթացքը, ներդրումային ծրագրի փուլերը: Հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը նշել է, որ արդեն իսկ իրականացվել են մեծածավալ ներդրումներ։ Հյուրանոցը վերանորոգման աշխատանքների ավարտին կընդունի 250-ից ավելի այցելուի:

Հյուրանոցը նախատեսում է նաև համագործակցություն Գորիսի պետական համալսարանի հետ զբոսասշրջության մասնագետների պատրաստման նպատակով։ Նշենք, որ Գորիսը հռչակվել է 2018 թ. ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային մայրաքաղաք։

Նախարարը, այցելելով Մեղրիի մաքսակետ, ուսումնասիրել է նաև իրանցի զբոասշրջիկներին մատուցվող տեղեկատվական ծառայությունները, ծանոթացել նրանց պահանջներին, քննարկելզբոսաշրջային հոսքերի առավել արդյունավետ համակարգման խնդիրներն ու հեռանկարները: