Ինչպես է ՊՆ-ի հողատարածքը վաճառվել «Տոյոտո Երևան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործն այսօր մտավ հիմնական դատալսումների փուլ: Հանրային մեղադրող Գորիկ Հավակիմյանն ընթերցեց Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ-ին պատկանող հողատարածքները վաճառելու դրվագով անցնող երկու մեղադրյալի՝ Ալեքսան Ալեքսանյանի և Վալերի Գրիգորյանի մեղադրանքը:

Ըստ Ալեքսան Ալեքսանյանի մեղադրանքի՝ նա օժանդակել է Սերժ Սարգսյանին՝ վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերության մասնակիցներին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն իր ենթակա՝ Նախարարության թիվ N զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանին առաջարկել է նյութական օգուտ ստանալու նպատակով ձևականորեն որպես գնորդ մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքի առուվաճառքի գործարքին, դարձյալ ձևականորեն հողատարածքը որպես սեփականություն գրանցել իր անվամբ, ապա այն լիազոր անձի միջոցով վաճառել «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերությանը և ստանալ առուվաճառքից գոյացած գումարը։

Ալեքսանյանն ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը, պատրաստակամություն է հայտնել ձևականորեն հանդես գալ որպես գնորդ և մասնակցել հիշյալ գույքի օտարման հետ կապված գործարքներին:

Վերոգրյալից հետո Սերժ Սարգսյանն, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի, ՀՀ նախագահի առաջին օգնականի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձի հոր՝ Անդրանիկ Գևորգյանի և «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված կազմակերպություն հանդիսացող «Տոյոտա- Երևան» ՍՊ ընկերության նյութական օգուտը՝ վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերելը, ինչպես նաև Ալեքսան Ալեքսանյանի նյութական օգուտը՝ վերջինիս կողմից եկամուտ ստանալն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու դիտավորությամբ համաձայնություն է տվել նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքն օտարել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: