Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին թույլ են տվել տեղափոխել «Իզմիրլյան» ԲԿ

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ նրան թույլատրել են տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց՝ բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Պաշտպանների հայտարարության մեջ նշվում է, որ Քրեակատարողական բժշկական կենտրոնի տնօրենն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտնել է, որ դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը:

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:
Հետագայում, արդարադատության նախարարը այս իրավիճակը փորձել էր բացատրել, իբրև սահմանված դիմում չներկայացնելու հանգամանքով: Այդպիսի դիմումներ չէին համարել Միքայել Սրբազանի պաշտպանների դիմումները:

Ընդ որում, 2025թ. հոկտեմբերի 7-ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը»,-հայտնում են պաշտպանական թիմից:

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Աջապահյանին այսօր իրավաբան կմոտենա, դիմում պետք է ներկայացնի։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։