Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն Օսլոյում գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել թաքստոցից՝ գրեթե մեկ տարվա ընթացքում իր առաջին հրապարակային ելույթն ունենալու համար։ Նա Օսլոյի հյուրանոցի պատշգամբից ձեռքով է արել իր կողմնակիցներին, գրում է France 24-ը։

Մաչադոն, որը Նոբելյան մրցանակը ստացել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությանը մարտահրավեր նետելու համար, չորեքշաբթի մրցանակաբաշխությանը  չէր ժամանել Նորվեգիա։ Դուստրը նրա անունից ստացել էր հեղինակավոր մրցանակը և նրա փոխարեն ելույթ ունեցել մրցանակաբաշխության ժամանակ։

Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսը հայտնել է, որ Վենեսուելայի ժողովրդավարության ակտիվիստը մի քանի ժամ անց հասել է Նորվեգիայի մայրաքաղաք և անմիջապես գնացել իր ընտանիքի մոտ։

«Գրանդ Հոթել»-ի պատշգամբից Մաչադոն ավելի ուշ ողջունել է իր կողմնակիցների բազմությանը, որոնք երգում և վարկարկում էին «լիբերտադ» (ազատություն)։

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Մաչադոն մամուլի ասուլիս է անցկացնելու։

Վենեսուելայում թաքնված Մաչադոն վերջին անգամ հանրության առջև հայտնվել է հունվարի 9-ին, երբ բողոքել էր Մադուրոյի երրորդ ժամկետի երդմնակալության դեմ։ Հայտնի չէ, թե ինչպես է Մաչադոն կարողացել լքել Վենեսուելան կամ ինչպես է  պատրաստվում վերադառնալ։ Կարակասը նրան զգուշացրել էր, որ եթե լքի երկիրը, նրան կկոչեն «փախստական»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի