Քանդման ենթակա են Սասուն Միքայելյանի, Ռուբեն Հայրապետյանի և Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող գույքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում  ներկայացրել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության աշխատանքները։

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով վերոնշյալ գույքը պետությանը վերադարձնելու նախապատմությունը, նշել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի արդյունքում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12 կմ թիվ 3 հասցեում գտնվող, 1.5 հա բնապահպանական նշանակության հողամասից բացի, իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև «Կարեն» արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը:

Բացի այդ, Կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն` Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասը (այդ թվում` շինությունները), Գեղարքունիքի մարզպետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա, գրանցման գրքում գրանցվել է «Կարեն» արտադրական կոոպերատիվի անվամբ:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով «Կարեն» արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս:

2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հա մակերեսով 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քմ շենք շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 4 միջնորդագիր:

Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

 

Մասնավորապես.

 

  1. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին:

Իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով վերոնշյալ հողամասից 0.74 հա հողամասի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձին, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում:

Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից Դատախազությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ: Այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով:

 

  1. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին:

Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազ առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել:

Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու (քանդելու) նպատակով:

 

  1. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը:

Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ:

Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

  1. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը լուծելու, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, Պայմանագրի 5.5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասն ազատելու ուղղությամբ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Գլխավոր դատախազությունում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի կողմից ՍՊԸ-ին վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել:

Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց պատկանող՝ ք.Սևան, Հանգստի գոտի, 3-րդ փ., 38 բնակելի տուն հասցեի անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան:

Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ հասցեում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և ապօրինի կերպով տիրապետվում, օգտագործվում է հատկացված հողատարածքի չափը շուրջ երեք անգամ գերազանցող չափով հողամաս՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով:

 

Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:

Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»: