«Փաշինյանն ապօրինի միջամտում է». ՀԿ-ները դատապարտում են եկեղեցու հետ կապված վարչապետի քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը՝ միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը․  3 տասնյակի հասնող ՀԿ-ների ներկայացուցիչներ և հանրային գործիչներ այսպես են արձագանքել իշխանությունների գործողություններին՝ ուղղված եկեղեցու վերնախավի դեմ։ 

«Պահանջում ենք հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարությանը միացած գործիչներն ու քաղհասարակության կազմակերպությունները մի շարք խնդիրներ են մատնանշում։ 

«Գործադիր իշխանությունը կամ քաղաքական թիմը՝ իշխող կուսակցության, որևէ լիազորություն չունեն կաթողիկոսին կանոնազերծ անել։ Եվ այն, որ նրանք կիրառում են աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան, արդեն իսկ գերազանցում է այն լիազորությունները և առաքելությունը, որն ունի քաղաքական իշխանությունը»,- ասում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Փաշինյանը կաթողիկոսի և Մայր Աթոռի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատություն է հնչեցնում արդեն շուրջ 6 ամիս։ Դրան զուգահեռ՝ քրեական հետապնդումներ սկսվեցին, հաջորդեցին գաղտնալսումների և տեսագրությունների հրապարակումներ, կալանավորվեցին 4 արքեպիսկոպոսներ։

«Եթե դուք ՀՀ-ում ստեղծում եք մի մթնոլորտ, որտեղ ըմբոստին եք միայն պատժում, դա սարսափելի վարքագիծ է, հատկապես՝ իշխանության համար։ Մյուս կողմից՝ անընդունելի եմ համարում որևէ մեկի անձնական կյանքի հետ կապված տեսանյութեր  հրապարակելը կամ թույլ տալը, որ ուրիշները հրապարակեն»,- նշում է հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը։

Իշխանության վարած քաղաքականության շուրջ քաղհասարակության քննադատությունն ավելի սրվեց, երբ Փաշինյանն անձամբ խոստովանեց՝ խնդրել է ԱԱԾ աշխատակցի, որ հոգևորականի հետ խոսեն ու խնդրեն պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը չհնչեցնել։

Հայտարարությանը միացած կազմակերպություններն ու գործիչները Փաշինյանի նմանօրինակ գործողություններն անընդունելի են համարում՝ դրանք որակելով եկեղեցու ավանդույթի ու եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձ։

«Մի բան է, երբ շատ կոշտ քննադատություն է հնչում, սակայն իրավական գիծը հատված չէ, մեկ այլ բան էի, երբ արդեն ակնհայտորեն ԱԱԾ ծառայողներն են միջամտում, ակնհայտ է, որ դա արդեն խոսքի մակարդակից անցել է գործի մակարդակի»,- նշում է Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ արշավը ծանր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն ՀՀ-ի համար․ «Այստեղ կարող են խորը, և երկար ժամանակ խնդիրներ առաջացնող հետևանքներ լինել, որովհետև Առաքելական եկեղեցին միայն ՀՀ-ում չի գործում և ունի բազմաթիվ թեմեր, պատրիարքություններ, ինչը կարող է ազդեցություն ունենալ սփյուռքի կյանքում, տարբեր թեմերում հարաբերությունների, եկեղեցու կյանքի վրա»։

Քաղհասարակության հայտարարության տակ ստորագրած հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն թեև քննադատում է եկեղեցու հարցում Փաշինյանի վարած քաղաքականությունը, միևնույն ժամանակ, պնդում է՝ եկեղեցին բարեփոխումների կարիք ունի։

«Սահմանադրությունն ասում է՝ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից և չպետք է խառնվեն միմյանց գործերին, կարծում եմ՝ եթե Փաշինյանն ուզում է բարեփոխում անել, ապա ինքն առնվազն պետք է երկարատև արձակուրդ գնա կամ հրաժարական տա, նոր այդ բարեփոխումներն անի»,- ասում է Մարտիրոսյանը։

Եվ քանի դեռ Փաշինյանը մտադրություն չի հայտնել հրաժարական ներկայացնել, քաղհասարակությունը դիմում է ինչպես իրավապահ կառույցների, դատական իշխանության ներկայացուցիչներին, այնպես էլ վարչապետին և նախագահին, որը նախորդ շաբաթ որոշել էր Փաշինյանի հետ նույն եկեղեցում պատարագի մասնակցել։ 

Արդյո՞ք Փաշինյանը և մյուսները կփոխեն գործելաոճը 30-ի հասնող  կազմակերպությունների և գործիչների հայտարարության ազդեցությամբ, առաջիկա օրերին կերևա։ Մինչ այդ, վարչապետը դեռ չի հայտարարել՝ արդյո՞ք այս շաբաթ որևէ եկեղեցում կմասնակցի պատարագի, և գլխավորը, ո՞վ կլինի հաջորդ հոգևորականը, որը կհամաձայնի զեղչել Գարեգին 2-րդի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան