Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ F-35 կործանիչների ծրագրին Անկարայի վերադառնալու վերաբերյալ, և Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, գրում է Reuters-ը։

Վաշինգտոնն Անկարային Lockheed Martin-ի առաջադեմ F-35 ծրագրից հեռացրել և պատժամիջոցներ է սահմանել 2020 թվականին՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիան հայտարարել է, որ այդ քայլն անարդար է և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան հաղթահարել խնդիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում։

«Միացյալ Նահանգները շարունակական բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ F-35 ծրագրին վերադառնալու նրանց ցանկության և ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգի տիրապետման վերաբերյալ»,- նշել է դեսպան Թոմ Բարաքը X-ում գրառման մեջ։

Ըստ Բարաքի՝ ԱՄՆ օրենսդրությունը թույլ չի տա Թուրքիային շահագործել կամ ունենալ C-400 համակարգերը, եթե Անկարան ցանկանում է վերադառնալ F-35 ծրագրին։ Նա նաև ասել է, որ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հարաբերությունները ստեղծել են համագործակցության նոր մթնոլորտ, որը հանգեցրել է «այս թեմայի շուրջ մեր ունեցած ամենաարդյունավետ զրույցներին գրեթե մեկ տասնամյակի ընթացքում»։

«Մեր հույսն այն է, որ այս բանակցություններն առաջիկա ամիսներին կհանգեցնեն առաջընթացի, որը կբավարարի և՛ Միացյալ Նահանգների, և՛ Թուրքիայի անվտանգության պահանջները»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Reuters-ին ասել է՝ հավատում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն «շատ շուտով» կգտնեն միջոց՝ վերացնելու ամերիկյան պատժամիջոցները, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները սկսել են աշխատել այս հարցի շուրջ։

Թուրքիայի կողմից C-400-ների առկայությունը մնում է F-35 ծրագրին վերադառնալու գլխավոր խոչընդոտը։ Վաշինգտոնը պնդում է, որ C-400-ները սպառնալիք են իր F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի ավելի լայն պաշտպանական համակարգերի համար։ Թուրքիան հերքում է դա՝ հայտարարելով, որ C-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ում։ Թուրք պաշտոնյաները բազմիցս մերժել են C-400-ներ ունենալու իրենց որոշումը չեղարկելու և F-35 ծրագրին վերադառնալու գաղափարը։

Ավելի վաղ Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտնել էին, որ ՌԴ-ից գնված C-400-ներն այլ երկրի հանձնելու հարցը քննարկման թեմա չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի