Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը խախտող գործողություններից․ քաղհասարակության կազմակերպությունների պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հանրային գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ ստորագրյալների, խաթարում են եկեղեցու ինքնավարութունը։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության  ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։    

Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։ 

Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։ Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։ 

Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։ 

Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝

  • Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրությունը և ներպետական օրենքները, ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից՝ Եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաև դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ կատարել ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը, 
  • Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ իրենց հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ, 
  • Դատավորներից՝ իրենց լիազորություններն իրականացնել անկախ և ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների պահպանմամբ, այդ թվում՝ ազատության իրավունքի և կալանավորումը որպես ծայրահեղ խափանման միջոց կիրառելու սկզբունքները,
  • Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,
  • Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ներքոհիշյալ կազմակերպություններն ու անհատները։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան

Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան, Արդարության նոր մշակույթ ՀԿ

Արմեն Մարտիրոսյան, հրատարակիչ

Տիգրան Պասկևիչյան, լրագրող-հրապարակախոս

Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ- քաղաքային պլանավորող

Ինգա Հարությունյան, հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ

Ապրես Զոհրաբյան, արևելագետ

Արամ Ղանալանյան, ճարտարապետ-տեսաբան 

Արսեն Հակոբյան, մշակութային մարդաբան

Մարիա Սադոյան, թարգմանիչ

Մուշեղ Հովսեփյան, իրավապաշտպան

Նունե Թորոսյան, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր

Ռուբեն Մալայան, գեղագիր, դասախոս

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան

Մարիամ Մովսիսյան, հաղորդակցության մասնագետ