Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի դեմ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար՝ արդյո՞ք Google կորպորացիան խախտում է եվրոպական հակամենաշնորհային օրենքները՝ օգտագործելով առցանց բովանդակություն, այդ թվում՝ YouTube տեսանյութեր արհեստական բանականությանն ուսուցանելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է The Insider-ը։

«Հետաքննությունը, մասնավորապես, կուսումնասիրի՝ արդյո՞ք Google-ը խաթարում է մրցակցությունը՝ հրատարակիչներին և բովանդակության ստեղծողներին անարդար պայմաններ պարտադրելով, թե՞ իրեն արտոնյալ մուտքի իրավունք տալով նման բովանդակությանը, այդպիսով մրցակից արհեստական ​​բանականության մոդելների մշակողներին դնելով անբարենպաստ դրության մեջ»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։

Բացի այդ, Google-ի AI Overview որոնման գործիքը, որն օգտատերերին առաջարկում է իրենց հարցմանն ընդհանրացված պատասխան, կազմվել է տարբեր աղբյուրներից ստացված AI-ի միջոցով, ինչը մտահոգություններ է առաջացրել։

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Google-ը, հնարավոր է, խախտել է եվրոպական օրենսդրությունը՝ չփոխհատուցելով բովանդակության սեփականատերերին։

Հանձնաժողովը ավելի վաղ պարտավորեցրել էր Իլոն Մասկի X սոցիալական հարթակին վճարել 120 միլիոն եվրո տուգանք՝ Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) խախտելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի