Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերվում «շարքային հավատացյալի» խնդրանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«ԱԱԾ աշխատակից․ Ազգային անվտանգության ծառայություն։

Factor TV-ի լրագրող․ Բարև Ձեզ։ Ձեզ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է անհանգստացնում։ Մի հարցով եմ ձեզ ուզում դիմել, հնարավո՞ր է, իմ և մի խումբ հավատացյալների անունից ԱԱԾ-ն խնդրի քահանաներին՝ վարչապետի ներկայությամբ պատարագներին կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը հնչեցնեն, ոչ թե զեղչեն»։

Factor TV-ն այսօր զանգահարել էր ԱԱԾ․ նպատակն էր պարզել՝ արդյո՞ք որպես շարքային քաղաքացի հնարավոր է ծառայությանը դիմել նման խնդրով և հասնել դրա իրագործմանը։ Նիկոլ Փաշինյանը նախորդ հինգշաբթի էր, Factor TV-ի հարցին պատասխանելով, հաստատել տեղեկությունը, որ քահանաներին նաև ԱԱԾ-ի միջոցով են դիմում, որ պատարագի ընթացքում չհիշատակեն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։

«Մենք խնդրում ենք, որպեսզի հաշվի առնվի այն փաստը, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, մի դեպքում դա կարող է ԱԱԾ աշխատողը լինել, մի դեպքում այլ մարդ»,- ասել էր Փաշինյանը։

Այս պատասխանից հետո որոշեցինք, Հայ Առաքելական եկեղեցու շարքային հետևորդ ներկայացող Փաշինյանի օրինակով, խնդրանքով դիմել հատուկ ծառայությանը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործում է ՀՀ վարչապետի ենթակայությամբ։

«ԱԱԾ աշխատակից․ Նման տեսակի հարցերը գրավոր խնդրում եմ ներկայացրեք ԱԱԾ, Ձեզ կպատասխանեն։

Factor TV-ի լրագրող․ Եթե դիմեմ, աջակցություն կլինի՞, թե՞ չէ։

ԱԱԾ աշխատակից․ Ես չեմ կարող շարունակությունն ասել, Դուք դիմեք, կհասկանանք»։

Հեռախոսազանգով ուղղվող հարցերի դեպքում գրեթե մշտապես գրավոր հարցում պահանջող ԱԱԾ-ականների համար մեր հարցադրումը, թերևս, անակնկալ էր։ Հատուկ ծառայության աշխատակիցը ցանկություն հայտնեց ևս մեկ անգամ լսել, թե ինչ հարցով ենք աջակցություն ակնկալում։

«ԱԱԾ աշխատակից․ Ի՞նչ էիք ուզում։

Factor TV-ի լրագրող․ Ուզում էի խնդրել, որ ԱԱԾ-ականը մոտենա քահանային և խնդրի, որ վարչապետի ներկայությամբ պատարագներին հնչեցնի Գարեգին Բ կաթողիկոսի անունը։

ԱԱԾ աշխատակից․ Ներկայացրեք Ձեր դիմումը, մնացածը Ձեզ կպատասխանեն։

Factor TV-ի լրագրող․ Հնարավո՞ր է, որ ինձ աջակցեք այս հարցում։  

ԱԱԾ աշխատակից․ ԱԱԾ-ն նման գործառույթ չունի, ես չգիտեմ՝ ինչու եք զանգել և ինչ եք ուզում, ԱԱԾ-ն նման գործառույթ չունի և նման հարցերով չի զբաղվում»։

Հարցադրմանը երկրորդ անգամ ծանոթանալուց հետո ԱԱԾ աշխատակիցն արդեն հստակ արձանագրեց՝ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների շրջանակում չէ պատարագի տեքստին միջամտելը։ ԱԱԾ-ականի կարծիքը փոխել հնարավոր չեղավ անգամ Փաշինյանի խնդրանքի նախադեպը հիշեցնելուց հետո։

«Factor TV-ի․ Ես պարզապես լսեցի, որ պարոն Փաշինյանը խնդրանքով դիմել է ձեզ․․․

ԱԱԾ-ական․ Կարգն այդպիսին է, ես ձեզ ավել բան չեմ կարող ասել»։

Այն, որ ԱԱԾ-ի կողմից հոգևորականների հետ աշխատանքներ են տարվում խնդրանքի անվան տակ, բացահայտել էր Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը։ Նա լսել ու մերժել էր ԱԱԾ-ականի՝ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտալու խնդրանքը։ Փաշինյանի ու թիմակիցների հավաստիացումները, թե ԱԱԾ-ականը ոչ թե հատուկ ծառայության աշխատակից, այլ որպես հոգևորականի հետ անձնական կապեր ունեցող է նրան այցելել, քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները չեն փարատում։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն արձանագրում է՝ ԱԱԾ-ի աշխատակիցն իրականում օրենքից բխող պատասխան է տվել՝ շեշտելով, որ հոգևորականներին խնդրանքներով դիմելու գործառույթ չունեն։

«Պարոն Փաշինյանի ասածը հանգեցրել է ԱԱԾ-ի ծառայողների լիազորությունների անցման։ ԱԱԾ-ն պետք է Փաշինյանի հայտարարությունը ներքին քննության առարկա դարձնի։ Այնպես որ՝ ԱԱԾ-ն այսօր ձեզ օրենքից բխող պատասխան է տվել»,- ասաց Բարսեղյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ երեկ Factor TV-ի տաղավարում փորձում էր հավաստիացնել, որ եթե ԱԱԾ-ն իր գործիքակազմով հարցին միջամտեր, ապա իշխանությունը կստանար այն, ինչին ձգտում էր։

«Եթե ԱԱԾ աշխատակիցը հանդես գա այն ֆորմատով, որը Դուք ակնարկում եք, ես ձեզ վստահեցնում եմ, որ չի լինի մի քահանա, որ չի համաձայնվի դա չանել»,- հայտարարել էր Ալեքսանյանը։

Պնդումը, թե հանդիպումը հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև հիմնված է եղել անձնական կապերի վրա, Լևոն Բարսեղյանը հիմնավոր չի համարում և ուշադրություն է հրավիրում Տեր Ռուբեն քահանա Գասպարյանի հայտարարության վրա․ «Կարող է հոգևորականն ունենալ հորեղբոր որդի ԱԱԾ-ական, իրավացի եք, հորեղբոր որդին մոտենում է հոգևորականին և հորդոր է անում, բայց հոգևորականը հարցազրույցում ասում է՝ ԱԱԾ-ական է, այստեղից ենք հասկանում, որ պետական պաշտոնյան անցել է լիազորությունները»։

Դատապարտող հայտարարություն են տարածել քաղհասարակության կազմակերպությունները՝ շեշտելով, որ Հայաստանի ուժային կառույցների, ներառյալ՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշում է գործադրվում։ Հայտարարության տեքստում ասված է, որ նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։

ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Ծառայության գործառույթների 27 կետանոց ցանկում չկա որևէ կետ, որի վրա հիմնվելով՝ Ծառայության աշխատակիցները կարող են իրենց թույլ տալ, թեկուզ և անձնական կապերը հիմքում դնելով, կատարել շարքային հավատացյալների խնդրանքները։ ԱԱԾ-ն պատասխանատու է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման համար։

Ի դեպ, Փաշինյանը նախորդ շաբաթ մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ Գարեգին Բ կաթողիկոսին համարում է սպառնալիք պետական անվտանգությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան