Ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ի համար էր, բայց ՔՊ-ն էլ դրանից չի տուժի․ քաղաքագետների կանխատեսումը՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրությունները կկայանան չփոփոխված ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգային ընտրակարգով։ Այս ընտրակարգով ընտրությունների գնալու դեպքում խորհրդարան անցնելու հնարավորություն կունենան այն ուժերը, որոնք ունեն ֆինանսական, կազմակերպական և մարդկային մեծ ռեսուրսներ։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ե՛վ մասնակցության համար գրավն է բավականին մեծ և շեմի տոկոսն է մեծ, դա նշանակում է, որ Հայաստանում ոչ բոլոր ուժերը կգնան նման ռիսկի, ոչ բոլոր քաղաքական գործիչները կգնան նման ռիկսի, այն պարզ պատճառով, որ կարող ես մասնակցել, հավաքել մեծ թվով ձայներ, բայց չանցնել խորհրդարան, քանի որ կուսակցությունդ հինգ տոկոս ձայն չի հավաքել»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ չնայած, որ շատ կուսակցությունների համար այդ թվում և նորաստեղծ, ռեյտինգային ընտրակարգը մեծ ռիսկեր է պարունակում, այնուամենայնիվ, կան ուժեր, որոնք խորհրդարան անցնելու շանսեր ունեն․ «Դա իշխող ՔՊ-ի դաշինքը կլինի, որը խնդիր չունի, դա կլինի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, խաղի մեջ է նաև «Սասնա Ծռեր» կուսակցությունը, որը, կարծես թե, ֆինանսական խնդիրը լուծել է»։

Սաֆարյանը նշեց, մեծավմասամբ ամեն ինչ կախված է նրանից, թե որ կուսակցությունը ինչպիսի ցուցակ կներկայացնի, կանխատեսումներն անելն այս փուլում դեռևս վաղ է։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն է այն պնդումներին, որ ռեյտինգային ընտրակարգը նախկին իշխանությունների գործը հեշտացնելու համար էր ներդրվել, բայց օրվա իշխանություններն էլ այս համակարգով ընտրությունների գնալով արդյունքում մեծ տարբերություն չեն գրանցի:

«Ծառուկյան» դաշինքի համար ռեյտինգային ընտրակարգը հոգեհարազատ է, ասում է քաղտեխնոլոգը, հավելելով, որ ընտրակարգը նրանց համար մեծավմասամբ կրիտիկական նշանակություն ունենալ չի կարող։ Իսկ ահա Հանրապետական կուսակցության պարագայում, Հակոբյանի կարծիքով, ռեյտինգային ընտրակարգը խորհրդարան անցնելու շանսերը մեծացրեց․ «Բնականաբար, այն ազդեցությունը չի լինելու, ինչ այն ժամանակ էր, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր։ ՀՀԿ-ականները ցանկացած պարագայում ունեն հնարավորություն անցնելու այդ շեմը, նրանք ձևավորել են իրենց ընտրազանգվածը»։

Քաղտեխնոլոգը նաև ասաց, որ ՀՅԴ-ի պարագում այս ընտրություններին տեղական ռեսուրներն առանձնապես դեր չեն խաղալու, իսկ «Սասնա Ծռերը» բազա ունեն, բայց ոչ երկրորդ տեղով անցնելու համար։

Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի քաղաքական ուժերին ընտրողներին հետ շփվելու համար հատկացած է 12 օր, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Լիլիթ Շաբոյան