Քաղաքական հայացքները կարևո՞ր են հայկական ծանրամարտում․ հարց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ծանրամարտում մարզիչների ու մարզիկների քաղաքական հայացքների ազդեցությանը նրանց կարիերայի վրա։

Հարցին՝ Հայաստանի մեծահասակների ու երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների փոփոխությունը որքանո՞վ է կապված նրանց քաղաքական հայացքների հետ, արդյո՞ք հավաքականի մյուս անդամները կարող են հեռացվել, եթե իրենց քաղաքական հայացքները չհամընկնեն ֆեդերացիայի ղեկավարության հայացքների հետ, Սամվել Գասպարյանը պատասխանել է․ «Սադրող հարց է։ Մարզիկը չպետք է ունենա ոչ մի քաղաքական հայացք։ Քաղաքական հայացքների հիման վրա չի կարող որոշում կայացվել, որ մարզիչը կամ մարզիկը հեռացվի։ Եղել են քննարկումներ, Գյումրիում կայացել է արտահերթ նիստ և բոլոր մարզիչների հետ որոշում է կայացվել, որ բոլոր մարզիչներն ու մարզիկներն ունեն իրենց ընտրության իրավունքը, բայց դա պետք է չազդի ֆեդերացիայի հեղինակության վրա։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, պաշտոնապես հայտարարում եմ, որ մարզչական փոփոխություններ կատարելիս որոշում չի կայացվել քաղաքական հայացքներից կամ անձնական խնդիրներից ելնելով»։

Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծանրամարտի Հայաստանի տարբեր հավաքականներում տեղի են ունեցել մարզչական փոփոխություններ։ Հեռացել է նաև շուրջ 15 տարի տղամարդկանց հավաքականը գլխավորող Փաշիկ Ալավերդյանը, որին կփոխարինի հավաքականի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։