Մակրոնը Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Չինաստանին կոչ է արել առաջ մղել Ուկրաինայում հրադադարի հաստատումը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստացել են համագործակցել մի շարք գլոբալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ջանքերի և առևտրի շուրջ: Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է հաջորդ տարի ստանձնել G7-ի նախագահությունը, գրում է France 24-ը։

Մակրոնը դիմել է Սի Ցզինպինին՝ խնդրելով օգնել վերջ դնել Ուկրաինայում պատերազմին և լուծել առևտրային դեֆիցիտը։

Մակրոնի համար, որը պաշտոնավարման ընթացքում չորրորդ անգամ է այցելում Չինաստան, այս եռօրյա այցը հնարավորություն է՝ ամրապնդելու Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաարյունալի հակամարտության մեջ հրադադարի հաստատման աջակցությունը, ինչպես նաև ներգրավելու ավելի շատ չինական ներդրումներ Ֆրանսիայում։

Երկրի առևտրային դեֆիցիտը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ 2024 թվականին աճել է մինչև 46 միլիարդ եվրո (54 միլիարդ դոլար)։

«Մենք պետք է շարունակենք աշխատել աշխարհում, Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածաշրջաններում խաղաղության և կայունության համար։ Մեր համատեղ աշխատելու կարողությունը վճռորոշ է»,- ասել է Մակրոնը Սիին, հավելելով. «Հակամարտությունը կենսական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության, ինչպես նաև իրավունքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի համար», – ասել է նա։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է Պեկինի աջակցությունը հրադադարին։

«Չինաստանն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է նա։

Մակրոնը, որը հաջորդ տարի հյուրընկալելու է G7-ի գագաթնաժողովը, կոչ է արել Պեկինին համագործակցել խմբի հետ՝ «ավելի հավասարակշռված, ավելի արդար» կանոնների վրա հիմնված տնտեսական կառավարման համար։

Մակրոնի եռօրյա այցը Պեկին հաջորդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Փարիզ կատարած այցին, որը կոչ է արել Եվրոպային աջակցել Կիևին, մինչ Վաշինգտոնն առաջ է մղում պատերազմը դադարեցնելու ծրագիրը։

Չինաստանը պարբերաբար կոչ է անում խաղաղության բանակցությունների և բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգման, բայց երբեք չի դատապարտել Ռուսաստանին 2022 թվականի ներխուժման համար։ Արևմտյան կառավարությունները մեղադրում են Պեկինին Ռուսաստանին ռազմական ջանքերի համար կարևոր տնտեսական աջակցություն ցուցաբերելու մեջ, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության համար ռազմական բաղադրիչներ մատակարարելու միջոցով։

Ֆրանսիայի նախագահականը հայտարարել էր, որ Մակրոնը Սի Ցզինպինին կասի, որ Չինաստանը պետք է «խուսափի Ռուսաստանին պատերազմը շարունակելու համար որևէ միջոց տրամադրելուց»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի