Խաչատուր Սուքիասյան, Հակոբ Արշակյան, Հրաչյա Հակոբյան․ ինչու չեն առաջադրվել ՔՊ ցուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
Բոլորը

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ 380 մարդ։ Նրանք պաշտոնական նամակ են գրել կուսակցությանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«380 առաջադրում ունենք, բայց քանի որ շատ է, մանրամասն ուսումնասիրելու ենք, հետագա վարչության նիստերը նվիրված են լինելու ցուցակների ուսումնասիրությունը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց ՔՊ-ի նախընտրական ցուցակը ձևավորելու վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք պետք է նամակ ուղարկեն թեկնածու լինելու ցանկություն հայտնելու մասին՝ ունենալով ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։

Կուսակցությանը դիմած 380 անձից 40-ն անկուսակցական են, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում է ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Թե ովքեր են անկուսակցականները, ՔՊ-ականը չի մանրամասնում, դեռևս ուսումնասիրում են թեկնածուների ուղարկած հայտերը։

«Չենք ուսումնասիրել, դեռ ոչ մեկի կենսագրականը չենք ուսումնասիրել։ Պետք է մինչև դեկտեմբերի 30-ը ցուցակները հաստատվեն»,- ասաց նա։

Գրանցված թեկնածուները մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճարը․ ՔՊ-ականները՝ 500 հազար, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 մլն 500 հազար դրամ։

Մինչ պարզ կդառնա, թե ովքեր են լինելու ՔՊ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները, ՔՊ խմբակցության գործող պատգամավորները հայտարարում են հաջորդ ընտրություններում չառաջադրվելու մասին։ «Ես տեսնում եմ, որ ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով»,-արժեք ստեղծելու հայտ ներկայացնող ԱԺ փոխխոսնակը որոշել է գործունեությունը շարունակել բիզնես ոլորտում։

Սեփակա՞նն է հիմնելու, թե՞ արդեն գործող բիզնեսի աշխատակից է դառնալու, Արշակյանը հրաժարվեց պարզաբանել։

«Մանրամասներին այս պահին չանդրադառնանք»,- ասաց նա։

Իշխող ՔՊ-ից դուրս գալու միտք, սակայն, Արշակյանը չունի։ Մամուլի հրապարակումներն էլ, թե Փաշինյանից նեղացած է, որ կուսակցության անդամավճարը չվճարելու հիմքով թույլ չի տվել կուսակցության համագումարին մասնակցել, անհիմն է համարում։ Վստահությունը Փաշինյանի հանդեպ այսպես է հիմնավորում։ «Մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ և ես կանգնած եմ լինելու այդ հաղթանակի թիկունքում»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ցանկանում է ուժերը փորձել արվեստի ոլորտում։ Նա էլ այս հիմնավորմամբ չի ցանկանում լինել 2026 թվականի ՔՊ-ի նախընտրական ցուցակում․ «Ուզում եմ ստեղծագործել, մեծ պլաններ ունեմ բիզնեսի հետ կապված»։

Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ Հայաստանի համար լավ ժամանակներ են սկսվել։ Ասում է՝ վտանգները չեզոքացել են, որոշել է իր բիզնեսը ծաղկեցնել, նույնն էլ մյուս քաղաքացիներին է խորհուրդ տալիս։

«Մենք հիմա հասել ենք այնտեղ, որ մարդիկ պետք է աշխատեն, երջանիկ և խաղաղ ապրեն»,- ասաց նա։

Խորհրդարան չի վերադառնա նաև մասնագիտությամբ դերասան, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Փաշինյանի աներորդին, սակայն, առավել քան ուշագրավ պատճառ է նշում՝ ցանկանում է նվազեցնել քաղաքական պաշտոններում ԽԾԲ-ի ինստիտուտը։ Միայն թե Հրաչյա Հակոբյանն այս որոշմանը եկել է փեսայի՝ կառավարությունը ղեկավարելու ութերորդ տարում։

«Իմ չառաջադրվելը կարելի է դիտարկել վերաբերմունք ԽԾԲ-ին»,- կարծում է Հակոբյանը։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու ցանկություն չեն հայտնել գործող պատգամավորներից խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը, Լիլիթ Կիրակոսյանը։ Նրան դեռևս հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու են հրաժարվում Փաշինյանի հետ ճանապարհը շարունակելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան