Ոչ պայթյուն եղավ, ոչ ձայն լսվեց, տեսանք՝ շենքը փլվեց․ ով է պատասխանատու դաշնամուրի նախկին գործարանի փլուզման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

«Ո՛չ պայթյուն եղավ, ո՛չ  ձայն լսվեց, ուղղակի մի հատ ձեն եկավ»․ Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի փլուզման ականատեսն է պատմում՝ մոտեցել է պատուհանին ու դուրս նայել, սակայն մի քանի րոպե միայն թանձր փոշի է տեսանելի եղել։

«Դե փոշին ծխի նման է, մտածեցի՝ երևի հրդեհ է, բայց քիչ անց հասկացանք, որ շենքը չկա»,- նշեց բնակիչներից մեկը։

Շիրակի փողոցում գտնվող 1290 ք/մ մակերեսով եռահարկ շենքը մասամբ փլուզվել է ժամը 10:00-ի սահմաններում։ Մասնակի փլուզման հետևանքով մեկ քաղաքացի հոսպիտալացվել է, որն այդ պահին անցնելիս է եղել շենքի կողքով։ Բնակիչներն ասում են՝ գործարանի շենքում գործել են արտադրամաս, պահեստ և գրասենյակներ, որոնք վարձակալությամբ էին տրված։

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը հաստատեց, որ փլուզված շինության մի մասը ծառայել է որպես սննդի արտադրամաս, իսկ մյուսը՝ պահեստ։ 

«Տարհանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, հետախուզության ժամանակ պարզվել է, որ կա գազի արտահոսք»,- ասաց Երևան քաղաքի փրկարարական վարչություն պետ Գևորգ Գալստյանը։

Պաշտոնյայի խոսքից ենթադրվում է, որ գազի խողովակը վնասվել է փլուզման հետևանքով։

Factor TV-ն տեղեկացավ, որ շենքում գազամատակարարում չի եղել, շենքն էլ հին էր․ պետգույքի կառավարման կոմիտեից հայտնեցին՝ այն իրենց հաշվեկշռում չէ։ Ո՞ւմ է պատկանում հարցին ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեից հորդորեցին գրավոր հարցում անել։ Փրկարարական վարչության պետի խոսքով՝ շինությունը մասնավոր սեփականություն է։ 

Շենքի անվտանգության աշխատակիցը փլուզման պահին տարածքում է եղել, բայց ասաց՝ գազի հոտ չի զգացել։ Շինության սեփականանատիրոջ հետ խոսել չհաջողվեց, աշխատակիցներն ասացին՝ տեղում չէ․ խոստացան հետո կապ հաստատել, բայց մինչ օրվա ավարտն այդպես էլ զանգ չստացանք։ 

Տարածքում էր նաև Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղպաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանը։ Պաշտոնյան վստահեցրեց, որ քաղաքապետարանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ Քաղաքապետարանը, սակայն, այստեղ անելիք չունի, քանի որ մասնավոր տարածք է։

Սեփականատերերի պարտավորությունն է՝ առնվազն 10 տարին մեկ անգամ պատվիրել տեխնիկական վիճակի հետազննություն․ սա սահմանված է քաղաքաշինության նորմերով։ Քաղաքաշինության կոմիտեից փոխանցեցին՝ հարկադրելու լիազորություն չունեն, ոչ էլ կարող են հարկադրել քանդել վթարային շինությունը, որը մասնավոր է։

Բացի փրկարար ծառայության աշխատակիցներից՝ տեղում էին նաև քննիչները։ Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման  հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

Նման դեպքերից հետո քրեական վարույթները սովորական են․ օրինակ՝ 2022-ին Սուրմալում պայթյուն տեղի ունեցավ, որը 16 մարդու կյանք խլեց, 2023-ին Սիլաչի թաղամասում Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղացի շենքի քանդման ընթացքում պատը փլուզվել էր, բեկորները լցվել էին մետրոյի գծերի վրա։ Անցյալ տարի էլ Նոր Արեշի 34-րդ փողոցում պայթյուն և փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել։ Այս դեպքերից հետո որևէ մեկի պատասխանատվության ենթարկվելու մասին հայտնի չի դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան