«Արմավիր» ՔԿՀ-ի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված  փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ «Արմավիր» ՔԿՀ արգելված իր անցկացնելու փորձի հետ։

Պարզաբանումը՝ ստորև․

«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։

Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։

Այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։

Փաստաբանի և վստահորդի հանդիպումը չխոչընդոտելու նպատակով զննության արդյունքում հայտնաբերված հեռախոսի վերաբերյալ արձանագրությունը նախատեսվել է կազմել միայն տեսակցության ավարտից հետո (արձանագրությունը ստորագրվում է զննություն կատարող անձանց և զննման ենթարկված անձի կողմից, վերջինիս՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում):

Տիկին Փոստանջյանին պարզաբանվել է նաև, որ վարչական իրավախախտման գործի ավարտից հետո (համապատասխան արձանագրությունների կազմում և որոշման կայացում) վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բջջային հեռախոսը կվերադարձվի իրեն։ Սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը, վերցրել է մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը և դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել բնակելի գոտու մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին իր հեռախոսը գողանալու մեջ, ապա հեռացել հիմնարկից։

Նկարահանման ընթացքում տիկին Փոստանջյանը նաև մատնացույց է արել բնակելի գոտու մուտքի մոտ գտնվող առանց բանալիների պահարանները, որոնք չեն շահագործվում։ Տեղեկացնենք, որ հիմնարկ մուտք գործող անձանց իրերի պահման համար նախատեսված են անմիջապես հիմնարկի մուտքի մոտ գտնվող, բանալիներով փակվող պահարաններ։

Միջադեպից հետո քրեակատարողական ծառայողը երկու անգամ հեռախոսազանգով կապ է հաստատել տիկին Փոստանջյանի հետ՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի։ Սակայն տիկին Փոստանջյանը կրկին մերժել է՝ նշելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին։

Վերոգրյալի հիմքով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։ Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ նրա վարքագիծը քննարկելու նպատակով՝ փաստաբանների վարքագծի կանոնագրքի համաձայն»։