998 դեպք, 1,75 մլն դրամ տուգանք, 3 քրեական գործ․ ինչպես է տերևների այրումը թունավորում Երևանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 998 դեպք։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Դեպքերից 3-ով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ 74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ, նշանակված տուգանքների չափը կազմել է 1.750.000 ՀՀ դրամ։

Արձանագրված դեպքերը՝ ըստ ՀՀ մարզերի.

  • 23 դեպք՝ Երևան,
  • 36՝ Արագածոտն,
  • 213՝ Արարատ, 
  • 58՝ Արմավիր,
  • 62՝ Գեղարքունիք,
  • 38՝ Լոռի,
  • 74՝ Շիրակ,
  • 9՝ Սյունիք,
  • 14՝ Վայոց ձոր,
  • 432՝ Կոտայք,
  • 39՝ Տավուշ։

Նշվում է նաև, որ 39 միջնորդություն է ուղարկվել մարզպետներին՝ իրենց իրավասությունների շրջանակում աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։

Արձանագրված 998 դեպքից 793-ի վերաբերյալ տեսչական մարմին ահազանգը ստացվել է թեժ գծի միջոցով, այդ թվում՝ 582-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից, 211-ը՝ քաղաքացիներից։

Հիշեցնենք՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, անգամ կաթսայատներում կամ վառարաններում։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր օդի որակի հետ կապված խնդիրներին։ Նա նշել էր, որ չոր տերևներն այրվելիս մթնոլորտ են արտանետում  թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա, ծանրացնել ասթմայի և սիրտ-անոթային հիվանդությունների ընթացքը։ 

«Սիրելի՛ երևանցիներ, էդ փոքրիկ տերևների և աղբի վերամշակման «գործարաններն» ուղղակիորեն, առաջին հերթին, թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր ապրում, խաղում են էդ բակում։ Եվ մենք պետք է հասկանանք նաև էդ թունավորման աստիճանը, որովհետև երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով՝ մոտ 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է։ Եվ էս սեզոնին, երբ որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչենք իրենց, էականորեն մեր օդի որակը վատթարացնում են»,- նշել էր նա։

Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում և վատացնում տեսանելիությունն ու օդի որակը, հատկապես՝ բնակելի տարածքներում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է՝ դրանք այրելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200 հազար դրամի չափով։

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում ,է այրելու փոխարեն, տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար, թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ, կամ էլ տեղափոխել համայնքային աղբավայր կամ  թափոնների վերամշակման տարածքներ։

Եվգենյա Համբարձումյան