Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը կալանավորված կմնա

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Factor TV-ին այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան բակում, դիմակավորված անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը։

Դեպքից հետո ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։

Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենքի շրջանառության և սպանության, Նարեկ Օհանյանին՝ սպանությանն օժանդակելու հատկանիշներով։ Օհանյանը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Օհանյան եղբայրներն Ախտոյանների ազգականներն են։ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստորագրահավաք էր նախաձեռնվել, որ Ախտոյաններին վտարեն Մերձավանից։

Եվգենյա Համբարձումյան