Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին․ Կրեմլ

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է վաղվա ռուս-ամերիկյան շփումներին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ։ Այս կապակցությամբ նա մի քանի ոչ հրապարակային խորհրդակցություններ  կանցկացնի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Վաղը նախատեսված է հանդիպում Ուիթկոֆի  հետ։ Նախագահն այսօր մի քանի ոչ հանրային խորհրդակցություններ կունենա՝ ռուս-ամերիկյան շփումներին նախապատրաստվելու շրջանակում»,- նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ուիթկոֆի հետ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրվա երկրորդ կեսին։

Ինչ վերաբերում է Ուիթկոֆի Մոսկվա այցի լուսաբանմանն ու բանակցությունների արդյունքներին, այդ թվում՝ երկու կողմերի հնարավոր հայտարարությանը, Կրեմլի խոսնակն ասել է՝ հանդիպման սկզբից կադրեր կլինեն»։

Կրեմլի խոսնակը նախկինում հայտարարել էր, որ մինչև ամերիկյան պատվիրակության Մոսկվա ժամանումը, ռուսական կողմն ակնկալում է ստանալ ավելի ամբողջական տեղեկատվություն Կիևի հետ համաձայնեցված խաղաղության ծրագրի կետերի վերաբերյալ։

«Մենք ստանում ենք որոշակի կետեր, որոնք նրանք համաձայնեցնում են (Ժնևում): Եվ մինչև Պուտինի հանդիպումը ժամանող պատվիրակության հետ հաջորդ շաբաթ, մենք կունենանք տեղեկատվություն այն հարցերի վերաբերյալ, որոնք, այսպես ասած, քննարկվել և համաձայնեցվել են»,- ասել էր նա «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել էին նոյեմբերի 30-ի երեկոյան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանք որակել է «շատ արդյունավետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի