Եթե Դուք այսքան տարի ազդել եք իմ նյարդերի վրա, ես ինչո՞ւ չպիտի ազդեմ. Յուրի Խաչատուրովը՝ դատավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր կարճ տևեց․ Յուրի Խաչատուրովն իրեն հասկանալի լեզվով չէր ստացել մեղադրանքի տեսքը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը դատարանին էր հանձնել նոր մեղադրանքի տեքստը, որը, եթե դատարանը թույլատրի, ցանկանում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։ Յուրի Խաչատուրովը, սակայն, պահանջել էր իրեն տրամադրել տեքստի ռուսերեն տարբերակը։ Դատարանը նիստից անմիջապես հետո թարգմանության էր հանձնել տեքստը, սակայն այսօրվա նիստին այն դեռևս չէր ստացվել։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը Խաչատուրովից փորձեց հստակեցնել՝ եթե տեքստի ռուսերեն տարբերակը ստանալուց հետո այն կարդալու է, ուրեմն նիստը հետաձգի, իսկ եթե ստանալու դեպքում ևս պաշտպանի՝ Միհրան Պողոսյանի միջոցով է ծանոթանալու դրան և անձամբ չի կարդալու, ապա նիստը կարող են շարունակել, քանի որ պաշտպանը հայերենով արդեն իսկ ստացել է մեղադրանքի տեքստը։

«Եթե դուք այսքան տարի ազդել եք իմ նյարդերի վրա, ես ինչո՞ւ չպետք է ազդեմ»,- ասաց Խաչատուրովը՝ նշելով, որ ցանկանում է ստանալ թարգմանությունը, նոր մասնակցել նիստին։ 

Դատավորը հետաձգեց գործի քննությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան