Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ցանկանում է մի քանի շեշտադրում անել՝ հետևելով մամուլում տեղ գտած արձագանքներին:

Հայտարարությունը՝ ստորև․

«1. 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ: Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:

Սահմանադրական օրենքով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ հանդես գալ արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով, պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իմ դիրքորոշումն ամբողջությամբ:

2. Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները։ Ավելին, եթե ես՝ ոչ միայն գործող պաշտոնյա չլինելով, այլև քրեական հետապնդման հետևանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով, մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ապա այսօր ինչպե՞ս կարող է որևէ սահմանափակում կիրառվել իմ նկատմամբ։

Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր: Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են:

3. Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձեւով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել:

4. Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, եւ ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։