Անօգնական վիճակում գտնվող անձին շուրջ 10 տարի շահագործել է՝ ձեռքից վերցնելով կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը․ ՔԿ

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Նշվում է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձին քաղաքացին հանել է իր բնակարանից, իսկ նրան աշխատեցրել իր տնամերձ հողամասում շուրջ 10 տարի՝ նրա ձեռքից վերցնելով կենսաթոշակն ու նպաստը։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան:

Մասնավորապես՝ Գ.Հ.-ն Լ.Շ.-ին հանել է վերջինիս բնակարանից և տեղավորել դրա՝ կենցաղային ավելի վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինությունում՝ ապահովելով ապրուստի նվազագույն պայմաններ, իսկ նույն բնակարանը դարձրել ու օգտագործել որպես հավանոց և իր անձնական իրերի պահեստարան՝ մուտքի վրա դնելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ:

Բացի այդ, Գ.Հ.-ն Լ.Շ.-ին անհատույց աշխատեցրել է իր տնամերձ հողամասն ու այգին մշակելու, տուժողի բնակարանում պահվող հավերին խնամելու աշխատանքներում, նրանից վերցրել պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը, իսկ տուժողը ստիպված է եղել իր ապրուստն ապահովելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ և կացարանը ջեռուցելու նպատակով աղբ հավաքել:

Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։