Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի, շուրջ 200 մարդ դեռևս անհետ կորած է

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոնկոնգի բնակելի համալիրում տեղի ունեցած ավերիչ հրդեհի հետևանքով զոհերի թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով 128-ի։ Եվս 79 մարդ վիրավոր է։ Հրշեջները վերջապես վերահսկողության տակ են վերցրել կրակը՝ հրդեհի բռնկումից 42 ժամ անց, գրում է CNN-ը։

Հոնկոնգի անվտանգության քարտուղար Քրիս Թանգը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շուրջ 200 մարդ անհտ կորած է։ Նա հավելել է, որ այս թիվը ներառում է մի քանի դիակներ, որոնք դեռևս չեն նույնականացվել։ Ըստ պաշտոնյայի՝ հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ, ոստիկանության հետաքննությունը կտևի մինչև չորս շաբաթ։

Իշխանությունները կարծում են, որ հրդեհը սկսվել է Վան Չոնգ շենքի ստորին հարկերում, որը Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի ութ աշտարակներից բաղկացած վեցերորդ բլոկն է, որտեղ բնակվում էր ավելի քան 4000 բնակիչ, շատերը՝ տարեցներ։

Հրդեհի պահին շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, և բոլոր ութ աշտարակները պատված էին բամբուկե կառույցներով և կանաչ պաշտպանիչ ցանցերով։ Ոստիկանությունը նախկինում շինարարական ընկերության անունը հայտնաբերել էր հրկիզվող պոլիստիրոլային տախտակների վրա, որոնք հրշեջները հայտնաբերել էին համալիրի որոշ պատուհաններ փակելիս։

«Հրդեհը բռնկել է ցանցը և արագ տարածվել պատուհանների շուրջը գտնվող պոլիստիրոլային վահանակների վրա՝ հրդեհներ առաջացնելով այլ հարկերում և շենքերում»,- ասել է Թանգը։

Նա նշել է, որ ցանցերը և բամբուկե կառույցները բռնկվել և ընկել են, ինչի հետևանքով կրակը տարածվել է նաև մյուս հարկերում։ Թանգն ընդգծել է, որ ցանցերը համապատասխանել են անվտանգության չափանիշներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի