Հաջիևը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է քննարկել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննարկվել է Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական դինամիկան»։

Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ, քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները։

«Այսօր Բրյուսելում բովանդակալից քննարկումներ ունեցանք Եվրոպական Միության քաղաքական և անվտանգության կոմիտեի անդամների հետ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ կոմիտեի նախագահ, դեսպան Դելֆին Պրոնկին։ Ես կոմիտեի անդամներին տեղեկացրեցի Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, ինչպես նաև խաղաղության տնտեսական օգուտների մասին, Զանգեզուրի միջանցքի զարգացման և վստահության ամրապնդման միջոցառումների մասին»,- նշել է Հաջիևը։

Հավելենք, որ Հաջիևը շարունակում է խեղաթյուրել իրականությունն ու օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, նաև նախագահ Իլհամ Ալիևը շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ու այդ թեմայով միջոցառումներ կազմակերպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի