ԵՏՄ-ն ձգտում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ. Բաքվում Բելառուսի դեսպան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ձգտում է ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է Բելառուսի դեսպան Դմիտրի Պինևիչը «Եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցությունից բիզնեսի համար առավելությունները» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

«ԵՏՄ-ն ձգտում է ամրապնդել համագործակցությունն այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին է Ադրբեջանը, և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին են ԱՊՀ-ն, Թյուրքական պետությունների կազմակերպությունը և այլ տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններ»,- ասել է նա։

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի համագործակցությունը ԵՏՄ-ի հետ կարող է նպաստել երկրում օտարերկրյա ներդրումների աճին։ Նա հավելել է, որ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը Միության երկրների հետ աճում է։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև ավելի սերտ համագործակցությունը կարող է հանգեցնել անվանական ՀՆԱ-ի 2,3 միլիարդ դոլարի աճի, ավելացնել Ադրբեջանի արդյունաբերական ապրանքների արտահանումը ԵՏՄ երկրներ 91%-ով, ծառայությունների արտահանումը՝ 67%-ով։ Բացի այդ, ԵՏՄ-ի կողմից Ադրբեջանի տնտեսությունում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կարող են աճել 18%-ով։

Միաժամանակ, ադրբեջանական APA-ի հետ զրույցում էլ Բելառուսի դեսպան Դմիտրի Պինևիչը նշել է, որ Արցախի տարածքներում համագործակցությունը չի սահմանափակվում միայն գյուղատնտեսությամբ։ Նա նշել է, որ Աղդամում ստեղծվելիք գյուղատնտեսական քաղաքները, բացի աշխատատեղեր ապահովելուց, կնպաստեն երկրի պարենային անվտանգությանը։

«Մենք արդեն մի քանի համատեղ նախագծեր ենք իրականացնում Աղդամի արդյունաբերական պարկում։ Հուսով ենք, որ այնտեղ կհայտնվեն նոր նախագծեր, որոնք կանցնեն Բելառուսի և Ադրբեջանի միջև իրական արդյունաբերական համագործակցության՝ տարբեր ոլորտներում՝ շինանյութերից մինչև տեխնիկական արտադրանք և մեքենաշինության համակարգեր»,- հայտարարել է դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի