Բաքուն պատրաստվում է բնակեցնել հայաթափված Ստեփանակերտը
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են բնակեցնել էթնիկ զտման ենթարկված ու հայաթափված Ստեփանակերտը։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ստեփանակերտում և Կրկժանում վերաբնակեցման առաջին փուլի հետ կապված վիճակահանության մասին։
Այն տեղի է ունեցել ընտանիքների շրջանում, որոնք պետք է բնակվեն այդ տարածքներում։
Նշվում է, թե վիճակահանությամբ որոշվել է, թե որ տներում կամ բնակարաններում պետք է ապրեն ընտանիքները։
Ավելի վաղ Բաքվից հայտնել էին, թե Ստեփանակերտում, Մարտակերտի և Իվանյանի շրջաններում ներկայում ապրում է ավելի քան 23,000 մարդ
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի