Բաքվից հայտնել են, թե որքան մարդ է բնակվում հայաթափված Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էթնիկ զտման ենթարկված ու հայաթափված Ստեփանակերտում, Մարտակերտի  և Իվանյանի շրջաններում ներկայում ապրում է ավելի քան 23,000 մարդ։ Մի շարք բնակավայրերում շարունակվում են վերանորոգման և վերականգնողական աշխատանքները։ Արցախի պետական համալսարանում, որը Բաքուն անվանել է Ղարաբաղի համալսարան, «Սահմանադրության և ինքնիշխանության տարվան» նվիրված միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Սաբուհի Ղահրամանովը նշել է, թե Արցախի տարածքների վերականգնումը շարունակվում է արագացված տեմպերով. տարածաշրջանում ակտիվորեն իրականացվում են ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ ճանապարհների, երկաթուղիների և օդանավակայանների կառուցում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերի արդիականացում։

Ըստ նրա՝ նոր աշխատատեղեր են ստեղծվում ձեռներեցության զարգացմանը և զբաղվածության ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի շրջանակում։

Ղահրամանովը նշել է, թե Ղարաբաղի համալսարանն ունի ավելի քան 2000 ուսանող, որոնք մասնակցում են տարբեր սոցիալական և նորարարական նախագծերի։ Նա հավելել է՝ տարածաշրջանի կայուն զարգացումը և բնակիչների վերադարձը մնում են Ադրբեջանի համար առաջնահերթություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի