Թուրքիայի ՊՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի Ազգային ժողովում իր ղեկավարած գերատեսչությանն առնչվող զեկույց ներկայացնելիս նշել է, որ ներքին ճակատի ամրապնդման նոր դարաշրջան է բացվել՝ այն ժամանակ, երբ անմիջական տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը սպառնում է ամբողջ տարածաշրջանին։

Նա նշել է, թե Թուրքիան նշանակալի ներդրում ունի միջազգային անվտանգության, խաղաղության և կայունության գործում բազմաթիվ տարածաշրջաններում։

«Այս համատեքստում մենք ավելի ենք խորացնում մեր երկկողմ հարաբերությունները, հատկապես մեր եղբայր Ադրբեջանի հետ։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել և շարունակում ենք գրանցել պաշտպանական արդյունաբերության համագործակցության մեջ՝ մեր վերապատրաստման, օգնության և խորհրդատվական գործունեության միջոցով՝ որպես Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման մաս»,- ասել է նա։

Գոհունակություն արտահայտելով ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերի  կապակցությամբ՝ Գյուլերն ասել է. «Մենք հույս ունենք, որ համապարփակ խաղաղության տեքստը կստորագրվի հնարավորինս շուտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի