Թուրք հայտնի լրագրողն Էրդողանին «սպառնալու» գործով 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սպառնալու» գործով դատապարտվել է 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղադրվում էր իր YouTube-յան ալիքով հեռարձակման ժամանակ արված մեկնաբանությունների համար, գրում է Turkiye today-ը։

Ալթայլին հունիսի 22-ից պահվում էր Սիլիվրիի Մարմարա բանտում: Ստամբուլի դատախազները լրագրողի համար պահանջել էին «ոչ պակաս, քան հինգ տարվա» ազատազրկում։ Հոկտեմբերի 3-ին կայացած առաջին դատական ​​նիստում դատավճիռ չէր հրապարակվել։

Նիստին ներկա Էրդողանի փաստաբանն ու պետական ​​մեղադրողը պահանջել են Ալթայլիի ազատազրկման դատավճիռ։

Հետաքննությունը սկսվել է Ալթայլիի կողմից հունիսի 20-ին հեռարձակվող ռադիոհաղորդման ժամանակ պատմական համատեքստի վերաբերյալ արված մեկնաբանություններից հետո։

«Այս ազգը խեղդամահ է արել իր փադիշահին, երբ նրան չի սիրել կամ չի ցանկացել։ Ինքնասպանության պատրվակով սպանված կամ խեղդամահ արված օսմանյան փադիշահների թիվը քիչ չէ»,- ասել էր Ալթայլին։

Այս դատողությունները հանգեցրել էին նախագահին սպառնալու մեղադրանքով հետաքննության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի