ՀԱՊԿ որոշումներին չենք մասնակցում և չենք խոչընդոտում փաստաթղթերի ընդունմանը․ ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հայաստանը շարունակում է սառեցված պահել ՀԱՊԿ-ին մասնակցությունը, բայց շարունակում է մնալ կառույցում և համաձայն է բոլոր փաստաթղթերի հետ, իսկ ԵՄ-ի հետ նմանատիպ համաձայնագիր է ստորագրվում, ինչպես է սա գնահատվում․ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղեց լրագրողներից մեկը։

«Պետք չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձևաչափը և քաղաքականությունը հայտարարվել է։ Մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք։ Ինչպես դուք նշեցիք, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չէի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի՝ դիվանագիտական կամ քաղաքական»,- ասաց Սաֆարյանը։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է խանգարում դուրս գալ կառույցից, Սաֆարյանն արձագանքեց․ «Այս փուլում մեր քաղաքականությունը այսպիսին է։ Ես հավելում չէի անի դրա մասին։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։