Արման Ծառուկյան․ Տոպուրիան մոտեցավ ու գրկեց ինձ, իսկ հիմա հայտարարում է, թե ապտակել է

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատասխանել է գործող չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում նորզելանդացի Դեն Հուկերին հաղթելուց հետո հայ մարտիկը ձեռնոց էր նետել Տոպուրիային։ Ավելի ուշ Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը հայտարարել էր, որ ապտակել է Ծառուկյանին։

«Դու հպվեցիր դեմքիս այնպես, կարծես ընտանեկան լուսանկար ենք անում։ Իլյան իսկական ստախոս է։ Նա մոտեցավ և գրկեց ինձ, իսկ հիմա հայտարարում է, թե ապտակել է ինձ։ Եթե նա ինձ ապտակած լիներ, ես կծիծաղե՞ի։ Ես կարող էի տեղում սպանել նրան։ Եթե քեզ ապտակում են, իսկ դու ոչինչ չես անում, ուրեմն դու տղամարդ չես։ Դու ոչինչ ես այս կյանքում։ Ես չեմ ցանկանում խոսել այդ հանդիպման մասին։ Նա կեղծավոր է։ Կյանքում լավ տղա է ձևանում, իսկ համացանցում հիմարություններ է գրում։ Ես նրա նման կեղծ չեմ»,- ասել է Արման Ծառուկյանը լրագրող Արիել Հելվանիի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը դարձել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Իլյա Տոպուրիան 17 մենամարտում ունի նույնքան հաղթանակ։