UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան պատասխանել է Արման Ծառուկյանին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) չեմպիոն Իլյա Տոպուրիան դիմել է Արման Ծառուկյանին, որը նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակից հետո ձեռնոց էր նետել Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկին։

«Արման, ամեն անգամ ինձ տեսնելիս դու քարանում ես վախեցած բադի նման՝ չիմանալով ինչ անել։ Դու գիտես, որ ես կարող եմ վարվել քեզ հետ այնպես, ինչպես ցանկանում եմ։ Ես կմենամարտեմ նրա հետ, ում կընտրի UFC-ն։

Մի մոռացիր, որ ես քեզ ապտակեցի, իսկ դու պարզապես ծիծաղեցիր։ Իսկ հիմա հզոր գանգստեր ես ձևանում։ Շարունակիր նույն ոգով, դու ճիշտ ուղու վրա ես։ Բայց այդ ուղին մի քանի աստիճան ցածր է իմինից»,- սոցիալական ցանցերում գրել է Իլյա Տոպուրիան։

Հիշեցնենք, որ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը հաղթանակի էր հասել ժամկետից շուտ՝ երկրորդ ռաունդում կիրառելով խեդղող հնարք։ Այդ հաղթանակի շնորհիվ 29-ամյա Ծառուկյանը դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Իլյա Տոպուրիան 17 մենամարտում ունի նույնքան հաղթանակ։