Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է ընտրվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով՝ 2025-2029 թվականների համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանական գերատեսչության տվյալներով՝ որոշումը կայացվել է Փարիզում անցկացված 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին հատկացված տեղի համար մրցել են հինգ երկրներ։ Քվեարկության առաջին իսկ փուլում Ադրբեջանը ստացել է 160 պետություններից 92-ի աջակցությունը և ընտրվել Կոմիտեի կազմում։

Համաշխարհային ժառանգության կոմիտեն բաղկացած է 21 պետությունից, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի իրականացումը վերահսկող գլխավոր գործադիր մարմին է։ Դրա հիմնական գործառույթներն են Համաշխարհային ժառանգության ցանկի կազմումը, մշակութային և բնական նշանակության վայրերի ճանաչումը, դրանց պահպանումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Կոմիտեն որոշում է Համաշխարհային ժառանգության հիմնադրամի միջոցների օգտագործումը և, պահանջի դեպքում, ֆինանսական աջակցություն է տրամադրում պահպանման աշխատանքներից՝ մինչև կառավարման պլանների պատրաստումը, արտակարգ իրավիճակներում օգնությունը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Ուշագրավ է, որ Արցախում հայկական մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության ոչնչացմամբ զբաղվող Բաքուն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Հավելենք, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո Բաքուն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախի տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ էին արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում էր պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի ու կազմակերպության հասցեին և խոչընդոտել կազմակերպության առաքելության մուտքին։

Կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նույնպես հայտարարել էր, որ Ադրբեջանից չեն պատասխանում Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու հարցմանը։