Ովքեր են Ֆիրդուսի շուկայի տարածքի սեփականատերերը. առայժմ հայտնի է միայն տարածքը իրացնող ընկերության անունը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ֆիրդուսի շուկայի՝ գերակա շահ ճանաչված տարածքում ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում «ՍԻԹԻ ՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ընկերությունը։

Հիշեցնենք, որ մինչ այս փորձում էինք պարզել, թե որ ընկերությունը, կամ ընկերություններն են հանդիսանում տարածքի ներդրողները: Այդ տեղեկությունը, սակայն, թե՛ քաղաքապետարանից, թե Կառավարությունից, և թե՛ Կառավարությանն առնթեր Քաղաքաշինության պետական կոմիտեից պարզել չհաջողվեց։ Ի վերջո` մենք դիմեցինք վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին, ով մեզ հետ զրույցում նշեց ընկերության անունը:

«Տարածքը հանրային շահ է ճանաչված, գերակա հանրային շահ ճանաչված տարածքով զբաղվող կազմակերպություն է, մի մասը ձեռք է բերել, մյուս մասը ձեռք է բերում, պրոցես է դա»,- ներկայացրեց Դավթյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջիկայում 19 ընկերություն պետք է ի հայտ գա, որոնք էլ ներդրումներ կիրականացնեն:

«Տարածքը 19 լոտերի է բաժանված։ Պիտի ներգրավենք ներդրողներին, որպեսզի գան ներդրումներ անեն, ճանապարհները սարքեն և այլն։ Քանի որ գերակա հանրային շահ է ճանաչված այդ տարածքը, դա ձեռք բերող կազմակերպությունը պետք է քաղաքացիներին վճարի հատուցումներ, տրամադրի բնակարաններ։ Մի մասն արդեն տրամադրել է, մյուս մասը տրամադրման փուլում է, պրոցես է։ Պետք է լինի այդ ամենը, նոր 19 ընկերություն ներգրավենք, ամեն մեկն իր ներդրումային ծրագիրն իրականացնի»,- ասաց Դավթյանը։

Սեդա Ղուկասյան