Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կհեռանա՞ Մայր Աթոռից․ ովքեր են ստորագրել գաղտնազերծված դիմումի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Որոշակի ժամկետով կասեցնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բոլոր պաշտոնները և եկեղեցական ծառայությունը․ հոգևորականին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութն ուսումնասիրող հանձնախումբը 5 օր առաջ այս հարցով դիմել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին։ Նրանք առաջարկում են նաև, որ արքեպիսկոպոսը բնակվի Մայր Աթոռից դուրս, քանի դեռ պարզ չեն դարձել Քննչական կոմիտեի կողմից իրականացվող փորձաքննության արդյունքները։  

Համացանցում երեկոյան տարածվել է Մայր Աթոռին ուղղված դիմումը․ «Հարգելով Արշակ Սրբազանի անմեղության կանխավարկածը, միևնույն ժամանակ, Ձերդ սրբության ուշադրությանն ենք հանձնում այն փաստը, որ խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտվում է հայոց կրոնական ժողովների կողմից, ինչպես նաև հավատացյալների շրջանում գայթակղություն և տարակուսանք են առաջացնում»։

Հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ դիմումը ներկայացնելուց առաջ՝ շուրջ երկու շաբաթ հանձնախումբը փորձել է առցանց ժողով գումարել և ներկայացնել հանձնախմբի անդամների կարծիքը, սակայն «տարբեր պատճառաբանություններով խոչընդոտվել և հնարավորություն չի ընձեռնվել դա իրականացնել»։ Ո՞վ կամ ովքե՞ր, և  ինչո՞ւ են խոչընդոտել, մանրամասներ չեն նշվում։ 

Դիմումի մասին այս պահին հրապարակային չեն ցանկանում խոսել Մայր Աթոռից։ 

«Առանց մեկնաբանության, դրանով հետո առիթ կլինի, եթե անհրաժեշտություն լինի, մենք դրան կանդրադառնանք»,- ասում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը։

Ուշագրավ է, որ ինչպես նախորդ նմանօրինակ տեղեկությունների դեպքում, Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութն ուսումնասիրող չորս արքեպիսկոպոսից և երեք եպիսկոպոսից կազմված հանձնախմբի կողմից ստորագրված փաստաթուղթը երեկ, այսպես ասած, գաղտնազերծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքը, ինչից հետո շատ արագ հայտնվեց ՔՊ-ի Civic.am լրատվամիջոցում և վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում։

«Արշակ Սրբազանի համար էլ է շատ տարօրինակ, որ դա հրապարակվել է, որովհետև դա եկեղեցու ներսում ներքին փաստաթղթաշրջանառության մաս է կազմում, հոգևորականներն իրենք են որոշում իրենց ընկերոջ կամ հոգևորականի կարգապահական հարցերը, դրանք դուրս չեն գալիս աշխարհիկ կյանք։ Ավելի ճիշտ կլինի հենց այդ փաստաթուղթը ստորագրողներից՝ հոգևորականներից ստանալ պարզաբանումներ նախ՝ բովանդակության, հետո էլ՝ ինչպես հայտնվեց  իշխանական լրատվամիջոցներում»,- նշում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Factor TV-ն ամբողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել հանձնախմբի անդամներ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ․ առաջինն ընդհանրապես չպատասխանեց հեռախոսազանգերին, իսկ Տեր Անուշավանի հեռախոսահամարին պատասխանած անձը ներկայացավ որպես նրա օգնական և խնդրեց ավելի ուշ զանգել, ինչից հետո հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որի հետ կապվում է նաև civic.am-ի աշխատանքների համակարգումը, լրատվամիջոցի ձեռքի տակ նման ինֆորմացիայի հայտնվելը համարում է Մայր Աթոռի դեմ ընդվզում հոգևորականների կողմից․ «Ինձ համար անկհայտ է՝ այդ մարդիկ, որոնք հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիճ Ներսիսյանի կողմից դրված, և իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց են ուզում լուծել, դրա համար ավելի վստահելի են տեսնում իշխանական մամուլին»։ 

Տարածված դիմումի և դրա բովանդակության հետ կապված փորձեցինք կապ հաստատել նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ․ նրան ուղղված մեր բոլոր զանգերը նույնպես անպատասխան մնացին։

Փոխարենը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Բաբայանը, անդրադառնալով մեր հարցին՝ արդյո՞ք արքեպիսկոսոպը հանձնախմբին պարզաբանումներ ներկայացրել է, նշեց․ «Դա հոգևոր կյանքի, եկեղեցու ներքին խնդիրներն են, և այդ մասով աշխարհիկ կյանքում քննարկման բան, իրավունք և հնարավորություն չկա»։  

Այնինչ, իշխանությունը պնդում է, թե իրենց արշավը եկեղեցու դեմ չէ։

«Ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցականների բացարձակ մեծամասնությունը կիսում է այն օրակարգը, որն առաջ է քաշել վարչապետը։ Մայր Աթոռի դեմ չէ, Մայր Աթոռի համար է, ես այդ ձևակերպումը չեմ հասկանում․ սա այն հակաեկեղեցական արշավի դեմ է, որը ծավալվում է ընդդիմադիրների կողմից, հետևաբար, հանուն եկեղեցու է և հանուն Մայր Աթոռի»,- նշում է Ալեքսանյանը։

Ի վերջո, ի՞նչ կորոշի հանձնախումբը, արդյո՞ք Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտոնավարումը կկասեցվի, և նա կհեռանա Մայր Աթոռից, կորոշվի առաջիկա օրերին։ Մինչ այդ, բարձրաստիճան հոգևորականը շարունակում է տարբեր գործերով հարցաքննվել վկայի կարգավիճակով։ Իսկ նրան վերագրվող ինտիմ տեսանյութի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթից որևէ մանրամասն իրավապահներն այս պահին չեն հաղորդում․ ովքեր կամ ում հորդորով են տեղադրել տեսախցիկները, ովքեր են տարածել տեսանյութը և, ի վերջո, արդյո՞ք երևացող անձն իսկապես արքեպիսկոպոսն է։ Այսօր էլ Factor TV-ի հարցերին Քննչական կոմիտեից չեն պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան