ՔԿ նախագահի հրամանով Վազգեն Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հասարակություն
23.11.2025 | 13:08
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հրաման է ստորագրել, որով Վազգեն Մամիկոնյանն ազատվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։
Բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Գրիգոր Թամոյանը։